Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը պարգևատրել է Վատիկանում Հայաստանի դեսպանին

Հռոմի պապը պարգևատրել է Վատիկանում Հայաստանի դեսպանին
18.03.2016 | 11:47

Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պարգևատրվել է Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Վատիկանի Առաքելական պալատում հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի պետական քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն Մինասյանին է հանձնել շքանշանը: Շքանշանի շնորհման Հռոմի պապի կոնդակում նշվում է, որ Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն արժանացել է «...որպես ակնառու ապացույց՝ պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրությունը»:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ